Առաքում և Հետվերադարձ

FlowersYerevan.am-ը կատարում է ծաղիկների շուրջօրյա 24/7 առաքում Երևանում: Երևանից դուրս առաքման ժամերն են 09:00-24:00։

Մեր առաքիչները տեղ կհասցնեն Ձեր պատվերը ճիշտ ժամանակին, պահպանելով ծաղկեփնջի թարմությունը և տեսքը։

Ինչպե՞ս ենք մենք առաքում պատվերը

Ծաղիկները առաքվում են հասցեատիրոջը պատվերը հաստատելուց և վճարելուց հետո, Գնորդի կողմից նշված օրը և ժամին։ Տոնական օրերին հնարավոր են առաքման ժամային խախտումներ։
Գնորդը համաձայնում է, որ առաքումը տոնական օրերին (փետրվարի 14, ապրիլի 7,մարտի 7,8 և այլ տոնական օրեր) կարող է կատարվել ուշացումով, որի մասին Վաճառողը տեղեկացնում է Գնորդին էլ․փոստի կամ sms հաղորդագրության միջոցով։

Առաքում կատարվում է ցանկացած հասցեով։

Խնդրում ենք, ուշադիր լրացնել առաքման հասցեն, անպայման նշել բնակարանի համարը, շքամուտքի դռան կոդը, եթե առկա է: Եթե առաքումն իրականցվելու է որևէ հաստատություն` հյուրանոց, հիվանդանոց, կազմակերպություն և այլն, խնդրում ենք նշել հաստատության անունը, հարկը, սենյակի համարը և այլ տվյալներ, որոնք ըստ ձեզ կարող են անհրաժեշտ լինել:

Առաքման արժեքը

Երևան – 1500 դր.

Եթե Ձեր պատվերի ընդհանուր գումարը գերազանցում է 30 000 դրամը, մենք կառաքենք այն Երևանում անվճար։

 

ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բնական ծաղիկները, ծաղկեփնջերը և բնական բույսերից ու նյութերից կազմված այլ կոմպոզիցիաները հետվերադարձի կամ փոխանակման ենթակա չեն:

Գումարի հետվերադարձ կատարվում է միայն եթե Վաճառողը չի առաքել պատվերը Գնորդի կողմից նշված օրը։